Դիտում ենք տիեզերքից, գործում երկրի վրա
Տիեզերքի նվաճումը սկսվում է հստակ տվյալներից և նորարարական մտածողությունից։ Հայաստանն այսօր լիիրավ մասնակիցն է տիեզերական հեղափոխության։
Մեր Մասին
«Գեոկոսմոս» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2017թ. նոյեմբերի 16-ին՝ ՀՀ կառավարության N 1478-Ա որոշմամբ։ ՀՀ կառավարության 2022թ. մարտի 10-ի N 294-Ա որոշմամբ ընկերության բաժնետոմսերի կառավարումը լիազորվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և 2021թ. հոկտեմբերի 21-ին «Գեոկոսմոս» ՓԲԸ-ն ստացել է տիեզերական գործունեություն իրականացնելու համար Հայաստանում առաջին լիցենզիան:
Մեր զարգացման ուղին

Մեր Պատմությունը
<<Գեոկոսմոս>> ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի տիեզերական հետազոտությունների և հեռազննման առաջամարտիկը: Մեր ճանապարհը սկսվել է տեսլականով՝ ապահովելու ինքնիշխան տիեզերական տվյալների հասանելիություն և բարձրակարգ գեոդեզիական լուծումներ:
Արմսաթ 1-ի հաջող արձակումից մինչև ժամանակակից վերգետնյա կայանների շահագործումը, մենք կառուցում ենք թվային ենթակառուցվածք, որը հնարավորություն է տալիս ճշգրիտ քարտեզագրման և ռազմավարական հետախուզության միջոցով կայացնել հիմնավորված որոշումներ:
Ցուցանիշներ
Դարձե՛ք ուղեծրային հեղափոխության մասնակիցը
Արբանյակային տվյալների վերլուծություն և քարտեզագրական լուծումներ