Արմսաթ 1

2022 թվականի մայիսի 25-ին Կանավերալ հրվանդանի տիեզերական ուժերի բազայից SpaceX Falcon 9 հրթիռով ուղեծիր դուրս բերված Արմսաթ 1-ը Հայաստանի առաջին բարձր լուծաչափով Երկրի դիտարկման արբանյակն է:
Ժամանակակից 16U CubeSat հարթակի վրա կառուցված Արմսաթ 1-ը համալրված է առաջադեմ օպտիկական ակնապակիով՝ ապահովելով չորս սպեկտրալ գոտիներով (RGB և NIR) պատկերներ՝ 2.5-3 մետր լուծաչափով: Արբանյակը նախատեսված է 4-5 տարվա շահագործման ժամկետով:
Հարթակը մշակվել է իսպանական NanoAvionics ընկերության կողմից, իսկ օպտիկական բեռը ստեղծվել է իսպանական Satlantis ընկերության կողմից:
Այսօր Արմսաթ 1-ի շահագործումն իրականացվում է «ԳեոԿոսմոս» և Satlantis ընկերությունների փորձագետների կողմից՝ տրամադրելով արժեքավոր արբանյակային պատկերներ, որոնք օգտագործվում են շրջակա միջավայրի մոնիթորինգի, գյուղատնտեսության, քաղաքային պլանավորման և այլ կիրառությունների համար:

Արբանյակի Կառավարման Կենտրոն
Արմսաթ 1 արբանյակի կառավարումն իրականացվում է «Գեոկոսմոս» ՓԲԸ հատուկ Արբանյակային Կառավարման Կենտրոնից:
Կենտրոնի հիմնական գործառույթներն են.
Առաքելության պլանավորում
արբանյակի նկարահանման աշխատանքների ժամանակացույցի և առաջադրանքների կազմավորում:
Տեխնիկական վիճակի և կարգավիճակի մոնիտորինգ
տելեմետրիկ տվյալների միջոցով արբանյակի վիճակի շարունակական վերահսկում և վերլուծություն:
Տվյալների ընդունում և վավերացում
ստացված պատկերների ընդունում, որակի ապահովում և կիրառելիության ստուգում:
Վերգետնյա սեգմենտի աշխատանքներ
վերգետնյա կայանների ամրագրում, հրամանների վերբեռնում, տվյալների ներբեռնում և ընդհանուր կապի ապահովում վերգետնյին կայանների ենթակառուցվածքի միջոցով:

Արմսաթ1 Արբանյակի նկարներ





