Դիտում ենք Տիեզերքից Գործում ենք երկրի վրա

ՄԵր Մասին

«Գեոկոսմոս» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2017թ. նոյեմբերի 16-ին՝ ՀՀ կառավարության N 1478-Ա որոշմամբ։ ՀՀ կառավարության 2022թ. մարտի 10-ի N 294-Ա որոշմամբ ընկերության բաժնետոմսերի կառավարումը լիազորվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և 2021թ. հոկտեմբերի 21-ին «Գեոկոսմոս» ՓԲԸ-ն ստացել է տիեզերական գործունեություն իրականացնելու համար Հայաստանում առաջին լիցենզիան:

«Գեոկոսմոս» ընկերությունն իրականացնում է նոր և արխիվային արբանյակային պատկերների ձեռքբերում ինչպես իր սեփական արբանյակներից, այնպես էլ միջազգային գործընկերներից։ Ընկերությունը մասնագիտացած է թվային քարտեզների ստեղծման և մշտադիտարկման գործում՝ հիմնվելով արբանյակային տվյալների վրա։ Արբանյակային պատկերները կիրառվում են տարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսություն, էկոլոգիա և բնապահպանություն, քաղաքային պլանավորում, լոգիստիկա, հողօգտագործում, անտառային տնտեսություն, ջրային ռեսուրսների կառավարում, արտակարգ իրավիճակների մոնիտորինգ, էներգետիկա, գեոդեզիա և թվային քարտեզագրություն։

 

13

Գործընկերների թիվ

65

Հավաքական Տարիների Փորձ

50270

 Լուսանկարված տարածքների թիվ (կմ²)

13

Արբանյակային Տվյալների Ծավալ (TB)